Рубрика: Պատմություն

Հայոց պատմություն 19-22.11.2018

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը:

1. Սահմանել «մշակույթ» հասկացությունը:

Մշակույթը արժեքների համակարգ է, որն արտացոլվում է  մարդու բնավորության ցանկացած դրսևորման շնորհիվ: Մշակույթ բառը ծագում է լատիներեն colere արմատից, որը նշանակում է մշակել, խնամել: Մշակույթը արագորեն վերափոխում է շրջակա միջավայրը, հասարակությունը, մարդկանց կենցաղը, այդ իսկ պատճառով այն գնահատվում է որպես կենսագործունեության ստեղծագործական գործոն, որպես հասարակական նորամուծությունների անսպառ աղբյուր: Այստեղից էլ առաջանում է մշակույթի հնարավորությունների` նրա ներքին պաշարների բացահայտմանը, նրա ակտիվացման հնարավորությունների որոնմանն ուղղված ձգտումը: Մշակույթը դիտարկելով որպես մարդկային ինքնաիրագործման, ինքնաարտահայտման միջոց` կարելի է բացահայտել նոր, ուժգին մղումներ, որոնք կարող են բարերար ազդեցություն ունենալ պատմական պրոցեսի և հենց մարդու զարգացման վրա: Այս դեպքում մշակույթ ասվածը հասկացվում է որպես միջոց` մարդու կայացման, ինքնադրսևորման ու գործունեության համար:

2. Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակույթը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

3. Փորձիր շարադրել՝ 17-18-րդ դարերում հայ մշակույթի գլխավոր առանձնահատկության մասին:

4. Նկարագրիր՝ ինչ հանգամանքներից է հայ ժողովուրդը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին, կրթությունը, մշակույթը զարգացրել տարբեր հասարաքաղաքական պայմաններում:

5. Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին, Լազարյան ճեմարան, Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը մանրամասն ներկայացրու:

Ներսիսյան դպրոց

Հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցից դուրս են եկել մեծ թվով հայ գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլն։

Կովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում 1824-ին՝ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով։ Հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց։ Շինության նախագծի հեղինակը պետերբուրգցի ճարտարապետ Լիմկուրն է, իսկ կառուցման ծախսերը հոգացել է հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցը։ Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։

Դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում։ Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։ Այնտեղ սովորել են նշանավոր գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ։

Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում։ Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը գրական նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում։ Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի և այլոց տարածած սերմերը աշխարհաբար գրական լեզվի ստեղծման ուղղությամբ բարենպաստ հող են գտել դպրոցի միջավայրում։ Այդ դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբարը։

Իր գոյության հարյուր տարվա (1824-1924) ընթացքում, Ներսիսյան դպրոցը հայ ժողովրդին տվել է գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ու արդյունաբերության, առողջապահության ու կուլտուրայի շուրջ 2000 անխոնջ մշակներ, որոնք գերազանցապես գործել են հայկական անդաստանում։

6. Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին: (Գրավոր), ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Ես չէի ուզենա ունենալ ամսագիր

7. Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին (գրավոր):

1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։

8. Արվեստ — Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին:

Արշիլ Գորկի

Հայկական անունն է՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ծնվել է 1904 թ.-ի ապրիլի 15-ին արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր, գավառի Խորգոմ գյուղում։

Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի դպրոցներում։ 1915 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆ։ 1922 թ. ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926 թվականից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924 թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին և դուրս մնալով ամերիկահայության ուշադրությունից նաև ՀԲԸՄ 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում:

 

Реклама
Рубрика: Պատմություն

Պատմության տնային աշխատանք 13-17.11.2018

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին

1. Սահմանել հեղափոխություն հասկացությունը

Հեղափոխությունը դա բարեփոխում է, օրինակ՝ գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում, կամ անցում մի սահմանադրությունից մյուսին:

2. Որոնք են անգլիական, ֆրանսիական հեղափոխության պատճառները

Անգլիական հեղափոխությանը ասում են՝ Անգլիական բուրժուական հեղափոխություն և դա եղել է և 1640-1660 թվականներին:

Ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում, տեղի է ունեցել 18-րդ դարում, որի արդյունքում Ֆրանսիան դարձավ ազատ և արդար երկիր:

3. Ներկայացրու Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը

Օլիվեր Կրոմվելը ծնվել է 1599 թ.-ի ապրիլի 25-ին: Անգլիայի խորհրդարանի բանակի  գեներալ-լեյտենանտ, 1650-1653 թվականներին՝ լորդ-գեներալ,  1653 — 1658  թվականներին՝ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր:

4. Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը

5. Ինչպես կազմավորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգները

ԱՄՆ-ն աշխարհի գերտերություններից մեկն է և նա դաշնային հանրապետություն է և ունի 48 նահանգ: Մինչ 18-րդ դարը ԱՄՆ-ն մյուս հյուսիսամերիկյան 13 իշխանությունների հետ համարվում էր Անգլիայի գաղութ։ Այդտեղի հիմնական բնակիչները անգլիացիներն էին և Աֆրիկայից այստեղ բերված սևամորթ ստրուկներ: ԱՄՆ-ն հիմնադրվեց այն ժամանակ, երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին:

6. Ներկայացրու Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի ստեղծման  գործում

Աղբյուրները՝ դասագիրք 8-րդ դասարան, համաշխարհային պատմություն/էջ 21-33/, համացանց

!!! ՀՈԴՎԱԾԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԷ !!!

Рубрика: Նախագծային աշխատանք, Պատմություն

Պատմության նախագիծ — Էրեբունի-Երևան

Похожее изображение
Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ ԱԱքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով:

Похожее изображение

Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք:

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում  գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների:19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ.Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում  բերդի ստորոտից  գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:
Ա. Իվանովսկին այսեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված: Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի: Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք: