Рубрика: Ձմեռային ճամբար 2018

Ֆիզիկա-քիմիա ջոկատի 11-րդ օրը 22.01.2017

Այսօր մենք վերջին անգամ գնացինք մեր ընկերների ինտելեկտուալ խաղը դիտելու, դժվար պայքարից հետո, մեր խումբը զբաղեցրեց 2-րդ տեղը, այլ ոչ թե 1-ին։ Հետո միանգամից գնացինք և զբաղվեցինք մեր բլոգերով, պատրաստվում էինք դիջիթեքին, ուղարկում էինք Անուշին մեր գործերը և իհարկե գրում էինք պատումներ։

Реклама
Рубрика: Ձմեռային ճամբար 2018

Ֆիզիկա-քիմիա ջոկատի 8-րդ օրը 17.01.2018

Այսօր կեսից շատը համակարգիչ չէր բերել դպրոց, քանի որ մենք գնալու էինք սահադաշտ: Սկզբում մենք նստեցինք և սպասեցինք մոտավորապես 1 ժամ, որից հետո արագ հագնվեցինք և շտապեցինք սահադաշտ: Իմ կարծիքով իրենց տված չմուշկները շատ անհարմար էին: Երբ մտանք սահադաշտ բոլորը բռնվում էին կողքերից, մի քանի րոպե հետո բոլորը վերհիշեցին քշելու ձևը: Քշելը վերջացնելուց հետո մենք շատ էինք սովածացել և գնացինք KFC, որտեղ էլ շատ կուշտ կերանք:

Рубрика: Ձմեռային ճամբար 2018

Ֆիզիկա-քիմիա ջոկատի 7-րդ օրը 16.01.2018

Առավոտյան պարապմունքին մենք տեսանք վրացիներին, ովքեր պարեցին իրենց պարերից: Այսօր մենք աննկատ չմնացինք, մեզնից մի քանի աղջիկ սկսեցին նրանց հետ հավասար պարել, բայց դա մեզ այդքան էլ չզարմացրեց, մենք առաջ էլ էինք տեսել վրացական պարեր: Հետո բոլորով գնացինք գրադարան, որպեսզի տեսնենք և ծանոթանանք <<Գտնված երազ>> մուտլֆիլմի հեղինակների հետ, 1-2 ժամ անց մենք բոլորս միասին գնացինք Tashir Pizza մեր շատ սիրված ընկերոջ՝ Արշիլի ծնունդը նշելու: Շատ ուրախ անցավ մենք հերթով նրան բարեմաղթանքներ ասեցինք ու մի լավ նշեցինք:

Рубрика: Ձմեռային ճամբար 2018

Ֆիզիկա-քիմիա ջոկատի 6-րդ օրը 15.01.2018

Այսօր ինչպես ամեն օր, մենք կատարում էինք մեր կիսատ թողած բաները բլոգերում, (դրանք երբեք չեն վերջանում),երբ մի քանիսը վերջացրեցինք, օգնեցինք նաև մյուսներին արագ վերջացնել, որովհետև գնալու էինք ինտելեկտուալ խաղը նայելու: Շատ հետաքրքիր անցավ և վերջում պարզվեց, որ մեր խումբը հաղթել է: Օրը ավարտեցինք պարելով հարգելի Սաշայի հետ, բայց ինձ դուր չեկավ պարը, ես շատ հոգնեցի:

Рубрика: Ձմեռային ճամբար 2018

Ֆիզիկա-քիմիա ջոկատի 5-րդ օրը 12.01.2018

Այսօր մենք այդքան էլ շատ բան չենք արել: Սկզբում ինչպես միշտ կատարեցինք նախագծային աշխատանքներ և իհարկե օգնեցինք միմյանց բլոգի հարցում: Հետո մեծ մասը անցկացրեցինք ուսուցողական ֆիլմ նայելով, որտեղ ասվում էր աշխարհի ստեղծման բնության և մարդու աչքի մասին, բայց այդ ժամանակ ես զբաղվում էի YouTube-ով, տեղադրում էի տեսահոլովակ: Դրանից մի քիչ հետո Արամը և Էդգարը կատարեցին քիմիական փորձ:

Рубрика: Ձմեռային ճամբար 2018

Ֆիզիկա-քիմիա ջոկատի 4-րդ օրը 11.01.2018

Մենք բոլորս ամենասկզբում աշխատում էինք մր բլոգներում կիսատ թողած գործերի վրա, այնուհետև բոլորով հավաքվեցինք և մի փոքր խոսեցինք քննարկեցինք թե, ով ինչ պետք է անի: Ամենավերջում մի քանի հգով հավաքվեցինք ֆիզիկայի դասասենյակում և կատարեցինք փորձ, որը վերաբերվում էր նյութի կառուցվածքի փոփոխությանը ջերմաստիճանից կախված: Մեզ հաջողվեց ապացուցել վարկածը, որովհետև երբ որ մենք լցրեցինք սրվակի մեջ կալյումի պերմանգանատ և ջեռուցիչով տաքացրեցինք, ծավալը բարձրացավ և դուրս եկան պղպջակներ այդպես էլ կատարվեց փորձը:

Рубрика: Ձմեռային ճամբար 2018

Ֆիզիկա-քիմիա ջոկատի 2-րդ օրը 09.01.2018

Այսօր ես եկա ճամբար, մտածելով, որ հետաքրքիր չի լինի, բայց սխալվում էի: Տիկին ուսանի և տիկին Գայանեյի հետ շատ լավ էր, մենք կարծես մի ընտանիք լինեինք: Ես օգնեցի մեր ճամբարի երկու աղջիկներին, օպերատրություն արեցի և նրանց նյութի մոնտաժով զբաղվեցի իսկ մինչ այդ մյուսները տիկին Սուսանի դասարանում փորձ էին կատարում և իհարկե մենք աշխատեցինք մեր բլոգերում: