Рубрика: Հայոց լեզու

Վերլուծություն «Հավատի լույսը»

33 -Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի, կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34 Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ 35 Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի։ 36 Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։

Այն ժամանակներում մարդիկ բոլորը իրար հետ առանց կեղծավորության էին։ Հիմա ժամանակները փոխվել են և անգամ մարդիկ միայն բարեկամներին կամ ծանոթ մարդ տեսնելուց են կեղծ ժպտում։ Եվ ես համամիտ եմ, որ չի կարելի ամեն ինչ անել միայն քո օգտին։ (Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ) Այսինքն՝ եթե դու ապրում ես մաքուր և արդար միայն մաքուր հոգով, ուրեմն դու բարի ես ու արդար։

Реклама