Рубрика: Գրականություն

Իտալական գրականություն

Դինո Բուցատի — 1906 — 1972թթ.

Առնետները

Վերլուծություն

Պատմվածքը մի մարդու մասին էր, ով իր վախը անընդհատ անտեսում էր և բանի տեղ դրան չէր դնում և անգամ չէր պայքարում դրա դեմ: Պատմվածքում վախը ներկայացված էր առնետների տեսքով: Պատմվածքի իմաստը կարելի է հասկանալ միայն մինչև վերջ կարդալով: Վախի դեմ միշտ պետք է պայքարել, նրան պետք է ճզմել, թե չէ նա նույն բանը կանի մեզ հետ և մեր շանսերը քիչ կլինեն, որպեզսի հաղթահարենք նրան:

 

Երգը պատերազմի

Պատմվածքը պատերազմի մասին է, թե ինչպես են մարդիկ սպասնում միմյանց և արյուն թափում հաղթանակի համար: Մարդիկ ինչքան էլ թշնամի լինեն նրանց սպանելուց մեկ է ձեզ տանջելու է խղճի զգացողությունը և դրանից հետո ինչքան էլ ուրախանաք հաղթանակի համար, դուք մնալու էք մարդասպան և դա ամենևին էլ լավ բան չէ:

 

Ճագարներ լուսնի տակ

Ոչ մի մարդ չգիտի թե ապագայում ինչ է լինելու, նույն բանը պատմվածքի ջագարների հետ էր, նրանք չգիտեին թե կնկնեն արդյոք թակարդը, թե ոչ, կարելի է ասել, որ նրանք միշտ վախի մեջ էին: Կախված ամեն ինչից մենք պետք է միշտ զգույշ լինենք, հնարավոր է, որ վաղվա օրը մեզ համար ճակատագրական լինի:

 

Կորսված օրերը

Պատմվածքը ժամերի, օրերի մասին էր: Պետք է հասկանալ, որ ամեն վայրկյան կարևոր է շատ թանկ է մեզ համար, որովհետև կարևոր բաները պետք է հասցնենք անել մեզ տրված ժամանակում, այլապես ժամանակը հետ չես բերի և հնարավոր է, որ հետո զղջաս:

 

Մարդը, որ ուզեց ապաքինվել

Պատմվածքի ասելիքը ինձ շատ դուր եկավ և նա բացատրում էր, որ եթե վատ բան ես արել ինչ որ մեծ սխալ ես թույլ տվել, կամ մեղք ես գործել, դրա համար պետք է փոխհատուցես: Եթե մենք ինչ որ վատ բան անենք, հետո նույն բանը մեզ է հետ գալու և մենք հաստատ կզղջանք, որ այդպիսի բան էնք արել անցյալում:

 

Реклама
Рубрика: Գրականություն

Մայրենի լեզվի օրեր

Նախագծի ժամկետը՝ փետրվարի 19-23:

Հայկական հեքիաթների ընթերցումով ծանոթացում հայերեն բարբառներին:

Արդյունքում՝ աուդիոնյութերի, տեսանյութերի ստեղծում:

 

7-րդ դասարան

Անդրադարձ հայերենի բարբառներին:

Ընթերցանության նյութերն՝ ըստ բառբառների:

 

Այրարատի բարբառ — Հատոր ԱՀատոր ԲՀատոր Գ:

Իմ ընթերցած հեքիաթները

էջ 590-592 ԳԻԺ ԽԵԼՈՔՆԵՐԸ

 

Շիրակի բարբառ — Հատոր Դ

էջ 192-194 ՀԱՍԱՆ ԽԱՆԻ ԳԵՐԻՆ

 

Արցախի բարբառ — Հատոր ԵՀատոր ԶՍյունիք (Զանգեզուր)ՄեղրիՍիսիան

Իմ ընթերցած հեքիաթները

էջ 19-21 ՎԸԵՍԿԵՔՅԱՔՅՈՒԼ ՏՂԵՆ ՀԱՔՅԱԹԸ

 

Լոռվա (Գուգարքի) բարբառ — Հատոր Ը

Իմ ընթերցած հեքիաթները

էջ 58-59 ՓԵՇԱԿԸ ՈՍԿԻ Ա

էջ 60-61 ԸՇԽԱՐԻ ԴՈՎԼԱԹԸ ԸՇԽԱՐՈՒՄԸ ԿՄՆԱ

 

Հատոր Թ — ԱլաշկերտիԲաղեշիԿարինի (Ախալքալաքի)

էջ 243-246 ԽՈՌԽՈՌ ԽԱՆՈՒՄ

 

Մուշի բարբառ — Հատոր Ժ

Իմ ընթերցած հեքիաթները

էջ 398-399  ԱԳՌԱՎ

 

Վասպուրականի բարբառ — Հատոր ԺԴ

Իմ ընթերցած հեքիաթները

էջ 143-147 ՃԱԿՏԻ ԳՅԻՐ

 

Ընթերցել, յուրացնել տեքստը, ներկայացնել ընկերներին և ձայնագրվել:

 

Ֆիլմաշար — Հայոց այբուբենի, հայոց լեզվի առեղծվածները:

Ա — Ք ՏԱՌԷՐԻ ԽՈՐՀՒՐԴԸ

ՉԱՐԻ ՀՆՉՅՒՆ Ֆ-Ն

Հայերը — Գիր — Մաս 8

Հայերը — Գիր — Մաս 9

Հայերը — Գիր — Մաս 10

Рубрика: Գրականություն

Հովահաննես Թումանյանի «Արտույտի երգը» վերլուծություն

Ես համաձայն եմ բալլադի հետ, քանի որ ոչ մարդուն և ոչ էլ կենդանուն, չի կարելի մեկուսացնել: Պատմվածքը թռնչնակի մասին էր, ում ինչքան էլ լավ վանդակ էին տալիս նա իր գեղեցիկ ձայնով չէր երգում, իսկ երբ նրան դաշտում ազատեցին նա անհապաղ թռավ գնաց երգելով:

Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյանի «Հսկան» վերլուծություն

Ես համաձայն եմ բալլադի ասելիքի հետ, բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն և պետք է հասկանալ, որ եթե դու ինչոր մեկից ուժեղ ես, դա չի նշանակում, որ պետք է նվաստացնես նրան, կամ նրա վրա ձեռք բարձրացնես: Պատմվածքը մի հսկա մարդու մասին էր, ում համար հասարակ մարդիկ մրջյունների չափ էին։ Նա ինքն իրեն զգում էր բոլորից ուժեղը և լավը, նրա վրա ոչ մի զենք չէր ազդում։ Օրերից մի օր էլ նա գնաց իր տուն, մայրը տեսավ նրան և խոսեց հետը այդ արարքների մասին, նրա խոսքերի մեջ դաստիարակչական բան կար, նա որդուն ասում էր որ թողնի այդ մարդկանց հանգիստ ապրեն։

Рубрика: Գրականություն

Մուրացան — Հասարակաց որդեգիրը

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի Դ հատվածը մինչև վերջ և կատարել առաջադրանքները:

  • Նա դրանով կարող կլինի վրեժխնդիր լինել թե՞ Գուստավի և թե՞ նրա աղջկանից: — Արդարացի՞ վրեժ էր, և ճի՞շտ ձև էր ընտրել վրեժ լուծելու:

Ես կարծում եմ, որ դա վրեժի ձև չէր, արդարացի չէր: Իմ կարծիքով ամեն ինչ անիմաստ էր, որովհետև նա իրեն զգում էր բոլորից վեր:

  • Փորձիր գնահատական տալ Գևորգի պահվածքին՝ հրաժեշտի պահին:

Գևորգը շատ վատ տղա էր դարձել այդ վերջին պահին, նա դարձել էր ինքնահավան և գոռոզ, մտածում էր թե ինքը բոլորից լավն է և ցույց էր տալիս, իբր թե նա ամեն ինչ կարող է անել և շատ հնարավորություններ ունի: Նա վիրավորելու աստիճանի կոպիտ խոսաց մարդկանց հետ և առհամարական գնաց այդտեղից:

Рубрика: Գրականություն

Մուրացան — Հասարակաց որդեգիրը

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի չորրորդ մասը (մինչև՝ Բոլոր հրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկությունը ևդատարկեցին բաժակները:) և կատարել առաջադրանքները:

  • Սոմարյանցի տանը հավաքվածներն ի՞նչ էին մտածում երգչի ու բանաստեղծի մասին: Համեմատիր մեր իրականության հետ, նշիր նմանություններ, տարբերություններ:

Սոմարյանցու տանը հավաքվաշները մտածում էին, որ երգիչը չի կարող բանաստեղծ լինել և բանաստեղծը երգիչ։ Ես ինքս համաձայն չեմ դրա հետ, քանի որ դա մարդուց է կախված, կան մարդիկ, ովքեր կարողանում են մի քանի բան անել միաժամանակ։

  • «Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարդիկներովև դորա պատճառը մենք ինքներս ենք: Որովհետև, ո՞չ թե ազգն է ամուլ, որ չէ ծնում այդ տեսակ մարդիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում:» — Տաղանդավոր մարդը կարիք ունի՞ խնամքի, օգնության: Գրիր կարծիքդ այս մտքի վերաբերյալ՝ հիմնավորելով և դրական, և ժխտական պատասխանդ:

Կապ չունի, մարդը տաղանդավոր է թե անտաղանդ, ցանկացած մարդ էլ ունի խնամքի և օգնության կարիք, անկախ հարստությունից և աղքատությունից։ Ամեն մարդու մոտ էլ ժամանակը գալիս է, երբ նրա մոտ կարիք է լինում հոգատարության։

Рубрика: Գրականություն

Մուրացան — Հասարակաց որդեգիրը

Պատմվածքը կարդացեք այստեղ:

  • Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի Գ հատվածը և կատարել առաջադրանքները:
  • «Մայրիկկարծում եսթե ես նորա համա՞ր եմ մտածում, — պատասխանում է Գևորգը, — թե ինչու՞ Գուստավի աղջիկն ինձ չէ սիրումբնա՛վինձտանջում է միայն այն բանը, թե ինչու՞ մենք աղքատ ենք, որ միփականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքանկոպտությամբ գոռա ինձ վերա: Ահա այս է ինձ սպանողը: Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջԵվ եթե դուքթողնեիք ինձ գործակատար լինել…» — համաձա՞յն ես այս մտքի հետ (երկու պատասխանի դեպքում էլ հիմնավորիր): Եթե գործակատար լիներ, արդյո՞ք խնդիրներ չէր ունենա:

Ես համաձայն չեմ, քանի որ խնդիրները լինում են բոլորի մոտ, անկախ աշխատանքից, բոլորի մոտ առաջանում են մեծ անախորժություններ: Աղքատի մոտ կան փողի և ապրուստի խնդիրներ, իսկ հարուստների մոտ մեծամասամբ բիզնեսի հետ կապված:

  • …  արհեստը ոսկի պարապմունք է. այդ պարապմունքով էլ դու մարդ կդառնաս և պատիվ կվաստակես, եթե միայն կամենաս: — Գրիր քո կարծիքը:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, ես նույնպես կարծում եմ, որ ցանկացած արհեստով դու կարող ես շատ լավ մարդ դառնալ, ամեն արհեստ իր դժվարությունն ունի, իր գաղտնիքն ունի: Արհեստով մարդիկ կարող են շատ հարստանալ և իմ կարծիքով վատ արհեստ չկա, կան վատ արհեստավորներ:

  • Կարող ես պատմել մի դեպք, երբ քո առաջ է բացվել այնպիսի հնարավորություն, որը կյանքդ կարող է փոխել: Ինչ զգացողություններ ես ունեցել այդ պահին:

Ես ուզում եմ պատմել իմ գալուստը դեպի իմ 2-րդ դպրոցը, դեպի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Ես 2-րդ դասարան էի երբ եկա այստեղ սկզբում ընդունվեցի «Նոր դպրոց»-ում, այնուհետև 6-րդ դասարանում եկա «Մայր դպրոց»: Ես շատ էի ուրախացել, որ սովորելու էի իմ ամենամոտիկ ընկերոջ Սամվել Մազմանյանի հետ, նրա շնորհիվ է, որ ես հիմա այստեղ եմ սովորում: Լավը այն էր, որ իմ առաջ բացվեց նոր կյանքի ճանապարհ, ես շատ հաճելի զգացողություն էի զգում, կարծես ամբողջ աշխարհը իմը լիներ, անգամ երջանկությունից գրկեցի ընկերոջս: երբ առաջին անգամ մտա իմ դասասենյակ և տեսա իմ առաջին ուսուցչուհուն Նունուֆար Սմբատյանին, մենք նրան ասում էինք կամ տիկին Նունուֆար, կամ ընկեր Նունուֆար: Եվ արդեն 3-րդ դասարանում այնպես էր, որ կարծես թե ես միշտ եմ այստեղ սովորել: