Рубрика: Բույսերի խնամք

Աշխատանք կրիաների հետ

 

Այսօր՝ 06.02.2018-ին, ես և Համլետը, կրիաներին իրենց ակվարիումով տեղափոխեցինք ջերմոցի լվացարան, որտեղ էլ մեր խմբի էլէնը մյուսների հետ լվաց ակվարիումը և մենք նորից հետ դրեցինք իր տեղը։ Հետո հոսանքը կարգավորող վարպետը եկավ, որպեզսի նորոգի ջերմոցում գտնվող հոսանքի աղբյուրը, մենք էլ հաճույքով օգնեցինք նրան, բայց այդպես էլ չնորոգվեց, որովհետև նրան կանչեցին ագարակ և գործը կիսատ մնաց։ Կան բույսեր, որոնք արմատակալել էին, մենք նրանց տնկեցինք թաղաների մեջ։ Աղջիկները հավաքեցին Իպոմեա բույսի սերմերը։ Մաքրեցինք բույսերի չորացած հատվածները: Վերջում էլ ջրեցինք և խնամեցինք կրթահամալիրի բույսերը։

Реклама
Рубрика: Բույսերի խնամք

«Կենդանիների խնամք» ակումբ

Այսօր՝ 19.10.2017-ին մենք  ընկեր Հասմիկի հետ, ընտրության գործունեության ժամին գնացել ենք ագարակ, որպեսզի խնամենք ձիերին և զբաղվենք «ձիաթերապիայով։» Մենք մաքրեցինք ձիու վրա մնացած գոմախպը, մազերը սանրեցինք և հյուսեցինք։ Մենք մի քանի հոգով հեծնեցինք ձիերը և  մասնակցեցինք «ձիաթերապիա» և կենդանասերի ակումբ նախագծերին։ Երբ մաքրեցինք ձիուն, նրան տարանք Բ4-ի կանաչ խոտերը արածելու:

Рубрика: Բույսերի խնամք

«Կենդանիների խնամք» ակումբ

ՄԵնք այսօր՝ 12.10.2017-ին, ընտրության գործունեության խմբով գնացել էինք ագարակ, ինչպես ամեն հինգշաբթի և նորից խնամել ենք <<Մաշա>> ձիուն, մաքրելով նրա ոտքերը, փորը, մեջքը։ Սանրեցինք նրա մազերը, անգամ պոչը, հետո հանեցինք նրա մազերից ծամակալները և ընկեր Լուսինեն հյուսեց նրա մազերը ու նորից կապեց։ Մենք պատրաստվում ենք ամեն շաբաթվա հինգշաբթի օրը այցելել ձիարշավարան և նախատեսել ենք մյուս օրերը հեծնել ձիերին և կատարել թերապեվտիկ աշխատանքներ։

Рубрика: Բույսերի խնամք

Բույսի տեղափոխում

Մենք այսօր՝ 10.10.2017, ընտրության գործունեության խմբով, ընկեր Հասմիկի հետ գնացել էինք տիկին Շողիկի մոտ, որպեսզի ուսումնասիրենք Պասիֆլորա բույսը։ Մեր հիմնական նպատակը այն էր, որ պետք է բույսը տեղափոխենք մեր միջին դպրոց, որպեսզի աճեցնենք ջերմոցում, նաև բույսը կարելի է բազմացնել կտրոններով։ Տիկին շողիկի այգում այդ բույսը մագլցել էր պատի վրայով և շատ խիտ էր, այդ պատճառով մենք դժվարությամբ գտանք բույսը։

 

Рубрика: Բույսերի խնամք

Սերմնահավաք

Այսօր` 05.10.2017-ին, մենք մասնակցեցինք սերմնահավաք նախագծին, մենք Ագարակի կողքի այգում հավաքեցինք <<Գիշարային գեղեցկուհի>> ծաղկի սերմերից, որպեսզի տանենք մեր միջին դպրոց և տնկենք այնտեղի ջերմոցում։ Ծաղկին անվանում են այդպես, որովհետև ծաղիկները գիշերն են բացվում։

Рубрика: Բույսերի խնամք

«Կենդանիների խնամք» ակումբ

Այսօր` 05.10.2017-ին,  մենք ընկեր Հասմիկի հետ գնացել ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ագարակ, մենք ուսումնասիրել ենք ձիերի, խնամել ենք նրանց՝ հեռացրել ենք նրանց վրայի ավելնորդ մազերը, հանել ենք մազերի վրայի ծամակալները և նորն ենք դրել։ Նաև ծանոթացանք <<Մաշա>> անունով ձիու հետ։ Այնտեղ ընկեր Լուսինեն մեզ սովորացրեց, թե ինչպես վարվենք ձիերի հետ։