Рубрика: Առանց բաժնի

Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.

  1. Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:

Կապույտը

 

  • Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

 

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն .
Անզո՛ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգուերկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՜տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

Բանաստեղծության մեջ կապույտը լուսաբացն էր, որտեղ կա խաղաղություն: Իմ կարծիքով քնարական հերոսը հուզված դեր ունի և իր խոսքերի մեջ ես տեսնում եմ կարոտ և ձգտում:

 

  • Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

 

Կապույտի՛ մեջ, կապույտի՛ մեջ — արևի ոսկին:
— Քնի՜ր, քնի՜ր, կապույտ աղջիկչզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն, —
Փախցնում են աստղերի չուն ու կանչու՜մ, կանչում:

Խա՜չը վանքի, ե՜րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՜րզարթի՜րկապո՜ւյտ աղջիկ, ու նայի՜ր խաչին..

Նա ոսկի՜ է, երկի՜նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազոսկի՜ միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերըտե՜ս:
Արթնացել են կարապները ու կանչո՜ւմ են մեզ:

Քո՜ւյր, վայրկյանը սրբազա՜ն է — բռնկում ու մահ,
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթի՜րզարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, — ու նայի՜ր խաչին

Այս բանաստեղծության մեջ, կապույտի վերջում արդեն ուրախություն է զգավում արևի ներքո: Քնարական հերոսը իր խոսքով արտահայտում էր իր ուրախությունը, զվարթությունը:

 

  • Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

 

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՜ւյրփռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն

Իրիունը մոտեցավ մանուշակագույնի ներքո և փռեց ոսկեգույնի վրա իր ստվերը: Քնարական հերոսը նորից դարձավ տխուր և տրտում և մտավ  խավարոտ և մշուշոտ մտածմունքների մեջ:

 

  1. «Տեսիլաժամեր» շարքը
  2. «Ողջակիզվող կրակ» ժողովածու

 

Реклама
Рубрика: Առանց բաժնի

Հանս Քրիստիան Անդերսեն

Դանիացի հեքիաթագիր (1805-1875թթ.)

Անագե տոկուն զինվորիկը

Պատմվածքը ավելի շատ սիրո մասին է: Իսկական սերը երբեք չի մարում և մնում է հավերժ, անգամ մահից հետո: Օրինակ՝ երբ որ մեր հայկական բանակի հերոսները մահացան, միևնույնն է մարդիկ նրանց դեռ սիրում են, որովհետև զոհաբերել են իրենց կյանքը հանուն մեզ:

 

Թիթեռնիկը

Այս պատվածքը սովորեցնում է, որ պետք չէ մարդուն նկարագրել կամ բնութագրել իր թերություններով և միայն նկատել իր թերությունները, աշխարհում առանց թերության ոչ մի մարդ չկա: Սկզբում մարդ պետք է իրեն գնահատական տա, թե ինչպիսին է և հետո էլ ուրիշներին թերագնահատի: Եթե ընկերը կեղծ չէ և անկեղծորեն սիրում է քեզ, նա քո թերությունների համար չի բաժանվի քեզնից, այլ կոքնի դրանք շտկել:

 

Рубрика: Ֆիզիկայի տնային աշխատանք, Առանց բաժնի

Ֆիզիկայի տնային աշխատանք

Վ. Ի. Լուկաշիկ գրքից, 113-125 խնդիրները

113. Տրամվայ-36կմ/ժ

մ/վ-?

______________________

Լուծում

1)36×1000=36000

2)36000:3600=10

Պատ.` 10մ/վ

114. Առաջին-7,9կմ/վ

Երկրորդ-11,2կմ/վ

Երրորդ-16,7կմ/վ

Արտահայտել մ/վ?

______________________

Լուծում

1)7,9×1000=7900մ/վ

2)11,2×1000=11200մ/վ

3) 16,7×1000=16700մ/վ

Պատ.՝ 7900մ/վ, 11200մ/վ, 16700մ/վ

115. Պատ.՝ A կետից դեպի B կետը

116. Պատ.՝ Դելֆինի

117.Պատ.՝ 5մ/վ

118. Պատ.՝ 6,66կմ/ժ

119.

120. Պատ.՝ 10200կմ/ժ

121. Պատ.՝ 600մ

122.Պատ.՝ 14,2կմ

123.Պատ.՝ 8ժ 14ր

124.Պատ.՝ 48սմ

125. Պատ.՝ 3600մ

Рубрика: Քիմիայի լաբորատոր աշխատանք, Առանց բաժնի

Քիմիայի լաբորատոր աշխատանք 11.12.2017

Ատոմ և մոլեկուլ

1. Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է

2. Ատոմները միանալիս առաջացնում են մոլեկուլներ

3. Ատոմը հունարեն բառ է, որը նշանակում է անբաժանելի

4. Ֆիզիկական երևույթների ժամանակ և մոլեկուլները և ատոմները պահպանվում են, իսկ քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, մնում են։ Նյութի ագրեգատային վիճակը կախված է մասնիկների միջի տարածությունների վրա կամ հեռավորությունից

5. Ատոմները ֆիզիակպես բաժանելի չեն

6. Եվ ատոմները և մոլեկուլները անընդհատ շարժման մեջ են

7.Ատոմների և մոլեկուլների շարժումը կախված է ջերմաստիճանից

8. Նույն տեսակի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր, իսկ երկու և ավելի տեսակի ատոմների միացումից առաջանում են բարդ նյութեր

9. Տարր դա ատոմների որոշակի տեսակ է, պարզ են կոչվում այն նյութերը որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից, իսկ բարդ են կոչվում այն նյութերը որոնք կազմված են երկու տարրի ատոմներից