Рубрика: Գրականություն

Դերենիկ Դեմիրճյան

«Գիրք ծաղկանց»

Մաշի ձեռս, դառնա ի հող,
Գիրս մնա հիշատկող։
(Միջնադարյան)

Պատմվածքը ներբեռնել այստեղից.  Գիրք ծաղկանց:

Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:

Կոհակ — ալիք

Նառ — արու ուղտ

Շուլալել — մեծ-մեծ կարել, շուլալակար անել

  • Բնութագրիր Զվարթին:

Զվարթը բոլորից տարբերվող շատ հետաքրքիր տղա էր, նա շատ վառ և անծայրածիր մտքերով երևակայություն ուներ և ինչ-որ բաներ էր ասում մարդկանց, որոնք գրեթե անհնար են: Նա տեսիլքներ էր տեսնում, նրա աչքին միշտ ինչ-որ բաներ էին երևում և դա զարմացնում էր մարդկանց: Նա այդքան էլ զվարթ չէր ինչպես իր անունն է, բայց շատ աշխուժ էր:

  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:

Հասարակությունը, որտեղ Զվարթն էր ապրում, նույնպես շատ հետաքրքիր մարդկանցով էր շրջապատված, նրանք Զվարթին չէին հասկանում և նրան այդքան էլ չէին սովոր, կային մարդիկ, ովքեր Զվարթին ուղեղի հետ խնդիրներ ունեցող էին համարում և դրանից կարող ենք եզրակացնել, որ այդ տեսանկյունից նրանք անխելք մարդիկ էին:

  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):

  • Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:

Նա ուզում էր ասել, որ վանահայրը հոգեպես չի առաջնորդվում, այլ ֆիզիկապես կամ այլ կերպ ասած, նա աշխարհիկ է: Ի տարբերություն նրան մյուս վանականները հոգևվորական էին, աննյութական էին: Իմ կարծիքով իրական վանականը պետք է հոգեպես առաջնորդվի:

  • Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:
  • Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:

Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):

  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:

Քիվ — հորիզոնական ելուստ

Սաղմոս — աստվածաշնչյան կրոնական աղոթքների ժողովածու

  • Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:

Զվարթը ասում էր, որ եթե նախանձը կա սեր չկա, այլ կերպ ասած եթե մարդու մեջ կա նախանձ, ապա սիրո տեղ զբաղեցված է լինում: Ես համաձայն եմ այդ մտքի հետ բայց ոչ լիովին: Ես կարծում եմ, որ ինչքան էլ մարդու մեջ ուզում է նախանձ լինի, դա նրան չի խանգարի սիրել, եթե սերը անկեղծ է և դա ոչ միայն տղամարդ կին, կամ աղջիկ տղա հարաբերությունների մասին է, այլև ընկերական և անգամ հարազատների: Բայց ես նրանով եմ համաձայն Զվարթի մտքի հետ, որ եթե դա մոտիկ հարաբերական կապ չէ, ինչպես ես արդեն ասացի, նախանձը կարող է ոչնչացնել սերը և մարդը այդ պատճառով կարող է դիմել ծայրահեղ քայլերի վնաս պատճառելով այն մարդուն ում նախանձում է:

  • Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Զվարթի գրկի ծաղիկները այդքան էլ ծաղիկներ չէին, դրանք ներկայացված էին որպես մարդիկ և ինչպես հասկացա ամեն մի ծաղիկ մի մարդու հետ էր նա կապում:

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:

Ըստ պատմվածքի գիրքը մարդու կյանքում շատ մեծ դեր է խաղում, նա կարող է փոխել մարդու կյանքը և մտածելակերպը կյանքի հանդեպ և դրանց մեջ կարող է լինել ամբողջ կյանքի պատմություն որոնց մեջ կարող են լինել շատ մանրուքներ: Մարդը այդ գիրքը կարդալով կարող է շտկել իր կյանքի սխալները և անցյալի սխալների վրա կերտել իր նոր կյանքը շտկելով սխալները:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

 

Реклама
Рубрика: Գրականություն

Ամառային ձեռքբերումներ

Ամառային արձակուրդների սկզբից ես ինչ-որ բան ձեռք բերելու տեղը թողեցի լողիս պարապմունքները, բայց դրա փոխարեն գնացել եմ Անապա և պարապմունքներս լրացրել ծովում լողալով։ Բացի այդ դաշնամուրով սովորել եմ փոքրիկ հատվածներ հայտնի Փոփ երգերից: Եվ ամենաշատը իմ մեջ է բաներ փոխվել (Իմ բնավորության և պահվածքի) սկսել եմ փորձել հասնել նպատակներիս մինչև վերջ, ոչ թե ծուլանալ, ավելի եմ հանդուրժող դարձել և ամենակարևորը , որ այս տարի իմ նպատակը այն է, որ պետք է փորձեմ անցած տարվանից դպրոցում սովորեմ: