Рубрика: Գրականություն

Իտալական գրականություն

Դինո Բուցատի — 1906 — 1972թթ.

Առնետները

Վերլուծություն

Պատմվածքը մի մարդու մասին էր, ով իր վախը անընդհատ անտեսում էր և բանի տեղ դրան չէր դնում և անգամ չէր պայքարում դրա դեմ: Պատմվածքում վախը ներկայացված էր առնետների տեսքով: Պատմվածքի իմաստը կարելի է հասկանալ միայն մինչև վերջ կարդալով: Վախի դեմ միշտ պետք է պայքարել, նրան պետք է ճզմել, թե չէ նա նույն բանը կանի մեզ հետ և մեր շանսերը քիչ կլինեն, որպեզսի հաղթահարենք նրան:

 

Երգը պատերազմի

Պատմվածքը պատերազմի մասին է, թե ինչպես են մարդիկ սպասնում միմյանց և արյուն թափում հաղթանակի համար: Մարդիկ ինչքան էլ թշնամի լինեն նրանց սպանելուց մեկ է ձեզ տանջելու է խղճի զգացողությունը և դրանից հետո ինչքան էլ ուրախանաք հաղթանակի համար, դուք մնալու էք մարդասպան և դա ամենևին էլ լավ բան չէ:

 

Ճագարներ լուսնի տակ

Ոչ մի մարդ չգիտի թե ապագայում ինչ է լինելու, նույն բանը պատմվածքի ջագարների հետ էր, նրանք չգիտեին թե կնկնեն արդյոք թակարդը, թե ոչ, կարելի է ասել, որ նրանք միշտ վախի մեջ էին: Կախված ամեն ինչից մենք պետք է միշտ զգույշ լինենք, հնարավոր է, որ վաղվա օրը մեզ համար ճակատագրական լինի:

 

Կորսված օրերը

Պատմվածքը ժամերի, օրերի մասին էր: Պետք է հասկանալ, որ ամեն վայրկյան կարևոր է շատ թանկ է մեզ համար, որովհետև կարևոր բաները պետք է հասցնենք անել մեզ տրված ժամանակում, այլապես ժամանակը հետ չես բերի և հնարավոր է, որ հետո զղջաս:

 

Մարդը, որ ուզեց ապաքինվել

Պատմվածքի ասելիքը ինձ շատ դուր եկավ և նա բացատրում էր, որ եթե վատ բան ես արել ինչ որ մեծ սխալ ես թույլ տվել, կամ մեղք ես գործել, դրա համար պետք է փոխհատուցես: Եթե մենք ինչ որ վատ բան անենք, հետո նույն բանը մեզ է հետ գալու և մենք հաստատ կզղջանք, որ այդպիսի բան էնք արել անցյալում:

 

Реклама